Որքա՞ն է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու վճարը

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար գործող դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 13-րդ կետով սահմանվում է.

«ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.
բ. ժամը 24.00-ից (00.00-ից) մինչև 09.00-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.
գ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).
դ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19.00-ից մինչև 09.00-ն կայանելու համար` 10000 /տաս հազար/ դրամ (աբոնեմենտ).
ե. 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ).»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել