Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի մոտ նռնակ է հայտնաբերվել

Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ  Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հայտնաբերվել է G 1 տեսակի նռնակ, որը ՊՆ սակրավորները վնասազերծել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել