Երաժշտական և արվեստի դպրոցների վարձը թանկացել է

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար սահմանված դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է.

«Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.
ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.
բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 17500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.
գ. երգեցողության ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.
դ. պարարվեստի ուսուցում՝ 13000 /տասներեք հազար/ դրամ.
ե. կերպարվեստի ուսուցում՝ 9000 /ինը հազար/ դրամ.
զ. թատերարվեստի ուսուցում՝ 8000/ութ հազար/ դրամ.
է. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել