Շենքերից մեկի վերելակը խափանվել է. ներսում երեխա կա

Հունվարի 7-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, ներսում երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հյատնում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերելակից դուրս են բերել 2006 թ. ծնված Ա. Ա.-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել