Հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի տներից մեկում (լրացված)

Հունվարի 7-ին, ժամը 20:47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում, ներսում կա վատառողջ քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին:

Մասամբ այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 25 քմ):

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1950 թ. ծնված Հ. Ք.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել