Կանադայում իրար է բախվել 2 օդանավ

Կանադայում Տորոնտոյի Լեսթեր Փիրսոն միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

WestJet ավիաընկերության Boeing 737-800-ն օդանավակայան է ժամանել Կանկունից: Օդանավում 168 մարդ է եղել, երբ այն բախվել է Sunwing ավիաընկերության ինքնաթիռին, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Ուղևորներին և անձնակազմի անդամներին հասցրել են տարհանել, տուժածներ չկան:

Օդանավակայանի մյուս չվերթները հետաձգվել են: Միջադեպի հետևանքները վերացնելուց հետո օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել