Նորություններ

Ո՞ր դեպքում պետք է վճարել, եթե խանութում որևէ ապրանք եք կոտրել կամ վնասել

Եթե խանութում շրջելու ընթացքում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան անզգուշաբար կոտրվել է, ապա հավանական է, որ Դուք մեղավոր չեք և մի շտապեք վճարել դրա համար։ Այս մասին  Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը։

«Այդպիսի դեպքերում խանութի ադմինիստրացիան պարտավոր է պահել անվտանգության կանոնները, քանզի գոյություն ունեն ապրանքի դասավորության հստակ ստանդարտներ, որոնք կարգավորվում են՝ ԳՕՍՏ 51773-2001-ով. օրինակ՝

  • Դարակների վրա դրված մթերքներն անկայուն են։
  • Դարակների միջև հեռավորությունը 1.4մ-ից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ 1.6մ – 100-150քմ,  2 մ – 150-400քմ, քիչ է 2.5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում)։
  • Հատակը սահուն էր։
  • Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով։
  • Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով։

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ  իրավաբան Սյուզաննա Չիլինգարյան

Իրավաբանը՝ հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածին՝ վնասի հատուցման մասին, նշում է, որ, այնուամենայնիվ, վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված:

«Եթե միտումնավոր չեք արել, ապա դուք պարտավոր չեք փոխհատուցել: (Օրինակ՝ անզգուշաբար անցնելով, շուռ եք տվել դարակի ծայրին դրված գինու շիշը: Հետևեք, թե արդյո՞ք դարակի վրա կան հատուկ ելուստներ՝ ապրանքը ամուր պահելու համար, եթե՝ ոչ, ապա դուք մեղավոր չեք):

Երբ խանութի աշխատակիցները շարունակում են ձեզ պարտավորեցնել վճարել գումարը կամ միանգամից հայտվում է անվտանգության աշխատակիցը, ապա թույլ մի տվեք, որ աշխատակիցները Ձեզ վախեցնեն կամ սպառնան, քանի որ միայն դատարանը իրավունք ունի պարտավորեցնել ձեզ վճարել այս կամ այն ապրանքի համար: Նշեմ նաև, որ դուք պարտավոր չեք վճարել տեղում և միանգամից»,-մանրամասնեց Սյուզաննա Չիլինգարյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել