Նորություններ

Ֆեյսբուքը երբեք ինչ-որ էջի անունից ձեզ չի գրի. ենթադրաբար՝ մեր հարևաններն են. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբության էջից տեղեկանում ենք, որ կայքի օգտատերերից մեկը հաքերային հարձակման մի ձև է նկատել:

«Սա ֆիշինգային էջ է։ Հանկարծ չսեղմեք, հղումով չգնաք։ Ենթադրաբար, մեր հարևաններն են անում«,-ասվում է գրառման մեջ։ Մարտիրոսյանը նաև հավելում է, որ Ֆեյսբուքը երբեք ինչ-որ էջի անունից ձեզ չի գրի։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ հաճախ ֆեյսբուքյան օգտատերերը վախենում են, որ իսկապես կարգելափակվեն իրենց էջերը և մտնում են հղումով։ «Այնտեղ սովորաբար դրված է լինում ֆեյսբուքյան մուտքային էջ, բայց լրիվ ուրիշ հասցեով։ Մարդիկ հասցեին ուշադրություն չեն դարձնում, մուտք են անում էջ։ Ու նվիրում իրենց գաղնտաբառը հաքերներին»,-մանրամասնում է մեդիափորձագետը:

Միայն ծանուցման տեսքով եկած հայտարարություններն է պետք ընդունել որպես իրական զգուշացում։

լուսանկարը՝ Սամվել Մարտիրոսյանի էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել