Ձերբակալվել է թոշակների հափշտակությունը կազմակերպելու մեջ կասկածվողը

Հունվարի 4-ին՝ ժամը 11.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շահումյան գյուղում «Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.10-ի սահմաններում, Շահումյան գյուղի «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղի շենքի դիմաց օգտվելով «Հայփոստ»-ի՝ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդի բացակայությունից և ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից` սրահից գողացել են կենսաթոշակների գումարի 17 պարկերից 6-ը, որոնց մեջ եղել է մոտ 12.620.000 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Գողացված գումարից հայտնաբերվել է 5.128.800 դրամը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Հ.-ն ձերբակալվել է:  Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել