Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կենսագրությունը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 17-ին Երևանում:

Կրթություն

1984-1994թթ. սովորել է Ս. Սահակյանի անվան թիվ 73 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետում (այնուհետև՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում):

2006-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում և հանրային ֆինանսների կառավարում ֆակուլտետը` հանրային կառավարում մասնագիտությամբ, ստացել է հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի և ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Image result for Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյան

Աշխատանք

2006-2008թթ. աշխատել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ում` որպես գործակալության պետի օգնական:
2008-2010թթ. աշխատել է Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի բաժնում՝ որպես մաքսային տեսուչ:
2011թ. նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է. 

Երկրապահ կամավորականների միության կողմից` «ԵԿՄ 20» (2014թ.) մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Անդրանիկ Օզանյան» (2015թ.) մեդալով:
ՀՀ ոստիկանության պետի կողմից` «Համագործակցության համար» (2016թ.) մեդալով:
ԼՂՀ Նախագահի կողմից պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով (2017թ.):
ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետի կողմից` պատվոգրերով:
ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել