Նորություններ

Ի՞նչ կենսագրություն ունի էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը

Իրավաբան.net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնատար անձանց կեսնգարություննրը: Ստորև կարող եք ծանոթանալ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի կենսագրությանը: Նա ծնվել է 1972թ. սեպտեմբերի 10-ին, Երևանում:

Կրթություն

1989թ. ավարտել է Էրեբունու թիվ 160 միջն. դպրոցը:
1994թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով տնտեսագետ-կազմակերպչի որակավորում՝ «Էկոնոմիկա և կառավարում ագրոարդի համալիրում» մասնագիտությամբ:

Աշխատանք

1995- 1996թթ.՝ ՀՀ շինարարության նախարարության մեխանիզացիայի և տրանսպորտի պետական ձեռնարկության տնտեսագետ:
1996-1996թթ.՝ Էրեբունու տարածքային հարկային տեսչության գույքային հարկերի բաժնի տեսուչ:
1996-2000թթ.՝ Էրեբունու տարածքային հարկային տեսչության ֆիզիկական անձանց հարկման բաժնի տեսուչ:
2000թ.՝ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ:
2000-2001թթ.՝ Էրեբունու տարածքային հարկային տեսչության պետ:
2001թ.՝ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Շենգավիթի բաժնի պետ:
2001-2002թթ.՝ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Ռեգիոնալ 2-րդ բաժնի պետ:
2002-2003թթ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության պետ:
2003-2004թթ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության պետ:

2004թ.՝ ՀՊԾ հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման թիվ 2 վարչության պետի տեղակալ:
2004-2006թթ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Նաիրիի տարածքային հարկային տեսչության պետ:
2006-2007թթ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Շենգավիթի հարկային տեսչության պետ:
2007թ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Քանաքեռ-Ձեյթունի հարկային տեսչության պետ:
2007-2008թթ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության պետ:
2008թ.՝ ՀՀԿ ԱՀՊԾ Սևանի տարածքային հարկային տեսչության պետ:
2008-2010թթ.՝ ՀՀԿ ԱՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության պետ:
2010թ.՝ ՀՀԿ ԱՊԵԿ Քանաքեռ-Ձեյթունի հարկային տեսչության պետ:
2011-2012թթ՝ ՀՀԿ ԱՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ:
2012-2014թթ.՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի 1-ին տեղակալ:
2014-2017թթ.՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացած շնորհներ և պարգևներ՝

2001թ.՝ «ՀՀ հարկային ծառայության մայոր»-ի հատուկ կոչում:
2004թ.՝ «ՀՀ հարկային ծառայության փոխգնդապետ»-ի հատուկ կոչում:
2006թ.՝ «ՀՀ հարկային ծառայության գնդապետ»-ի հատուկ կոչում:
2007թ.՝ Շենգավիթի թաղապետի կողմից` «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով:
ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի կողմից՝ պատվոգրով:
2016թ.՝ Երևանի քաղաքապետի կողմից՝ Ոսկե մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:
ՀՀԿ անդամ է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել