Նորություններ

Ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն Երևանի վարչական շրջանների ղեկավարները

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել Երևանի 12 վարչական շրջաններից հաջորդ 4 ղեկավարների հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասում անդրադարձել ենք Ավան, Արաբկիր, Աջափնյա, Դավիթաշեն, Շենգավիթ, Նորք-Մարաշ,  Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին։

Նշենք, որ առաջին անգամ է, երբ վարչական շրջանի ղեկավարները ներկայացնում են իրենց հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ:

Արթուր Ստեփանյան

Այսպիսով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը պաշտոնը ստանձնել է 2017թ-ի հոկտեմբերի 2-ին: Հայտարարագիրը ներկայացրել է հոկտեմբերի 5-ին:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ստեփանյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել արտադրական նշանակության մեկ շինություն:

Որպես շարժական գույք հայտարարագրվել է՝ Porsche Cayenne 3.6, Mercedes-Benz G500 մակնիշների մեքենաներ:

Պաշտոնյայի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 134 միլիոն դրամ և 39.000 դոլար:

Պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները ստացվել են երկու աղբյուրից՝ աշխատավարձից, մոտ 2,5 միլիոն դրամ:

Արմեն Ուլիխանյան

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը պաշտոնավարում է 2012-մայիս 21-ից: Հայտարարագիրը ներկայացրել է 2017 թ-ի սեպտեմբերի 15-ին:

Նրա հայտարարագրում նշված է միայն պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա դրամական միջոցները, ըստ որի, Ուլիխանյանը հայտարարագրել է 5 միլիոն դրամ, 5.000 դոլար և 2.000 եվրո: 

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են շուրջ 3,9 միլիոն դրամ, ինչը ստացվել է աշխատավարձից:

 

Արա Սադոյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Արա Սադոյանն է: Վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2011թ-ին: Նա իր հայտարարագիրը ներկայացրել է 2017 թ-ի հոկտեմբերի 25-ին:

Արա Սադոյանը  պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ որպես անշարժ գույք է հայտարարագրել՝ 3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք՝ Hyundai Azera մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 177 միլիոն դրամ, 33 հազար եվրո և 37 հազար դոլար: 

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 1 միլիոն 660 հազար դրամ, ինչը ստացվել է աշխատավարձից:

Դավիթ Գրիգորյան

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանն իր հայտարարագիրը ներկայացրել է 2017թ-ի սեպտեմբերի 13-ին: Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Գրիգորյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 1 անհատական բնակելի տուն և հողամաս: Որպես շարժական գույք՝ Lexus LS 460 L մակնիշի ավտոմեքենա:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 48 միլիոն դրամ, 158 հազար եվրո և 72 հազար դոլար: 

Պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են շուրջ 2 միլիոն 300 հազար դրամ և ստացվել երկու աղբյուրից՝ աշխատավարձերից:

Ալիսա Չիլինգարյան 

Կարդացեք նաև՝  

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել