ԱԺ-ում ամենաշատ «դեմ» քվեարկած 5 պատգամավորները «Ելք» խմբակցությունից են

Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 9 ամիսների՝ մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։

Ազգային ժողովում ամենաշատ «դեմ» քվեարկեարկած 5 պատգամավորներն էլ «Ելք» խմբակցության անդամներ են: Առաջին հորիզոնականում  Լենա Նազարյանն է: Նա դեմ է քվեարկել 56 անգամ: Հաջորդը նույն խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն է: Նա «դեմ» է քվեարկել 54 անգամ:

Երրորդ հորիզոնականում է Արամ Սարգսյանը: Նա «դեմ» է քվեարկել 21 անգամ: Գևորգ Գորգիսյանը «դեմ» է քվեարկել 50 անգամ, իսկ Արտակ Զեյնալյանը «դեմ» է քվեարկել 49 անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել