Նորություններ

Ո՞րն է բնակելի և հասարակական շենքերում աղմուկի թույլատրելի մակարդակը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի թույլատրելի մակարդակը:

Կազմակերպության անվանում

Չափման վայր

Ձայնի թույլատրելի մակարդակներ դԲԱ

LԱԷԿՎ

ԼԱառ

1. Համերգային և այլ դահլիճներ համերգի ժամանակ հանդիսատեսի համար նախատեսված պարտերի առաջին 5 շարքերի նստատեղերի մոտ

85

90

2. Պարելու համար նախատեսված դահլիճներ ձայնի աղբյուրից 2 մետր հեռավորության վրա

85

90

3. Ռեստորանների, սրճարանների, բարերի, հանրային սննդի այլ կազմակերպությունների (մերկապար, կարաոկե, դիսկոտեկ ակումբ և այլն) հաճախորդների սպասարկման տարածքներում, այդ թվում՝ բացօթյա ձայնի աղբյուրին ամենամոտ տեղակայված սեղանների մոտ

80

85

4. Բաց պարային հարթակներ այգիներում, հանգստի գոտիներում և այլն ձայնի աղբյուրից 2 մետր հեռավորության վրա

85

90

»:

Բնակելի շենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբաշխված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս չափման կետ: Եթե սենքի մակերեսը փոքր է 20մ2 և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմաններին, ապա աղմուկի չափումը կատարվում է շենքի կենտրոնում: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվում են դռները և պատուհանները փակած, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա բնական օդափոխություն ապահովող կոնստրուկցիաները (պատուհան, դուռ և այլն) պետք է լինեն բաց:

Յուրաքանչյուր կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:

Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, բայց ամրացված է շենքի արտաքին պատին, տանիքում՝ առաստաղին, սակայն աղմուկը սենք թափանցում է նաև առաստաղից, հատակից, հարակից և հանդիպակաց պատերից, ապա չափումները կատարվում են դռների, պատուհանների և փակ և բաց վիճակում: Գնահատման համար ընտրվում է չափման ընթացքում ստացված առավելագույն մակարդակը:

Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում են աղմկոտ ժամացույցները: Բացի չափումներ իրականացնող անձնակազմից, այլ մարդկանց ներկայությունը չափումների գործընթացին ցանկալի չէ: Եթե չափումների գորընթացին այլ անձանց ներկայությունը անհրաժեշտ է, ապա չափման գործընթացին կարող են մասնակցել 3-ից ոչ ավել անձ՝ պահպանելով բացարձակ լռություն:

Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս չափման կետում:

Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է քարտեզագրել աղմուկի հնարավոր բոլոր աղբյուրները և չափել առանձին-առանձին՝ պարզելով յուրաքանչյուր աղբյուրի ներդրումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել