Լիվերպուլի ավտոկայանատեղիներից մեկում 1400 մեքենա է այրվել

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում դեկտեմբերի 31-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել քաղաքի  խոշոր ավտոկայանատեղիներից մեկում, որի արդյունքում այրվել է 1400 մեքենա: Այս մասին հայտնում է Guardian.
Ավտոկայանատեղին գտնվում է Echo Arena խաղային սրահի մոտ, որտեղ անցկացվում էր ձիերի միջազգային  ցուցահանդես: Այն ստիպված հետաձգվել է:
Մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:
Ոստիկանությունը նշում է, որ հրդեհը պատահաբար բռնկվել է ավտոմեքենաներից մեկում, ինչից հետո տարածվել է մնացածի վրա: Ավտոկայանատեղիում գտնվող բոլոր մեքենաները վառվել են:
Մարդիկ և կենդանիներ չեն տուժել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել