Իրանում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել

Իրանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, իշխանությունները հաստատել են լուրը: Այս մասին հայտնում է  Press TV-ն:

Հիշեցնենք, որ Իրանի Մաշհադում, Ղոմում, Քերմանշահում, Ահվազում, Թեհրանում և այլ քաղաքներում տեղի են ունենում հակակառավարական հզոր ցույցեր։

«Հետաքրքիր է, որ նման իրադարձություններ տեղի են ունենում հենց Մաշհադում և Ղոմում, որոնց բնակչությունն ավելի պահպանողական է, և կրոնական մոլեռանդներն այս քաղաքներում զգալի դեր են խաղում…Թեև Ռոհանիին կարողացավ որոշակիորեն կայունացնել տնտեսական իրավիճակը, Իրանի վրայից հանել մի շարք պատժամիջոցներ, բայց ինչպես երևում է այս քայլերը բավական չեն 2011 թ. ից հետո ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը շտկելու համար…Իսկ ինչ կարող է տեղի ունենալ. կառավարությունը կջախջախի ցուցարարներին, արդյունքում Ռոհանիի ու նրա կողմնակիցների դիրքերը կթուլանան, իսկ պահպանողականները օգտվելով առիթից` կուժեղացնեն սեփական դիրքերը…»,-նշել է արևելագետ Մհեր Սահակյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել