Բանկի առաջատար մասնագետը յուրացրել է հաճախորդի գումարները

Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Արմեն Վարդապետյանի գլխավորությամբ Նարինե Մ.-ին մեղավոր ճանաչել  ուրիշի գույքը յուրացնելու և փաստաթղթեր, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու համար: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Նարինե Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով 5 դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով,  325-րդ հոդվածի 1-ին մասով 5 դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով: 66-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Նարինե Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:

Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Նարինե Մ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով ու նրա վարքագծի նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման վրա:

Նարինե Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հոկմբերից մինչև 2016թ. մարտի 1-ն զբաղեցնելով «Անելիք Բանկ» ՓԲԸ Նոր Նորք մասնաճյուղի առաջատար մասնագետի պաշտոնը, իրականացնելով գանձապահի գործառույթներ և տնօրինելով դրամարկղում առկա իրեն վստահված բանկի գումարները, 2015թ. հուլիսի 6-ին բանկի հաճախորդ Ստելլա Արշավիրի Համբարձումյանի ավանդային հաշվից իրավունք վերապահող 06.07.2015թ. թվագրությամբ, այնուհետև 06.10.2015թ., 08.01.2016թ., 03.02.2016թ., 26.02.2016թ. թվագրություններով տարբեր դրամարկղային օրդերները կեղծելու միջոցով ելքագրել, այնուհետև կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է գումարներ, «Անելիք Բանկ» ՓԲԸ պատճառելով ընդհանուր՝1.344.100 ՀՀ դրամի գույքային վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել