ՍՊԸ-ի տնօրենը արդարացվեց. դատավճիռ

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ արդարացրել է ամբաստանյալ Ն. Հակոբյանին` իրեն առաջադրված կանխամտածված սնանկություն հոդվածի համար և նրան այդ մեղադրանքով արդարացրել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալ, քաղաքացիական պատասխանող Ն. Հակոբյանից` 874.040 ՀՀ դրամ որպես հարկային պարտավորությունների գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Ն. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 31-ին հիմնադրելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Նարհակ» ՍՊԸ ու նույն օրը նշանակվելով տնօրեն և ունենալով ընկերության գործունեությանն ուղղված կատարման համար պարտադիր ցուցումներ տալու ու որոշումները կանխորոշելու հնարավորություն, շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով` 2013 թվականի փետրվարի 7-ին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ հետ կնքել է պայմանագիր:

Պայմանագրի համաձայն` իրականացրել է ապահովագրական գործակալի գործունեություն և ապահովագրական ՍՊԸ գործակալի ծառայությունների իրականացման նպատակով որպես միջնորդավճար 2013թ. ապրիլի 10-ից մինչև նույն թվականի օգոստոսի 14-ը «Արդշինբանկ» ՓԲԸ «Նարհակ» ՍՊԸ բանկային համաշվեհամարին փոխանցված ընդհանուր 27.313.360 դրամից ընկերության գործունեության իրականացման նպատակով կատարելով 138.809 դրամի վճարումներ, Բանկային հաշվեհամարից ընդհանուր կանխիկացվել է 27.090.000 դրամի միջոցները, սակայն շրջանառության հարկի հաշվարկով առաջացած 874.040 ՀՀ դրամի շրջանառության հարկը` 17.09.2013թ. դադարեցրել է ընկերության գործունեությունը և ընկերության շրջանառության հարկի պարտավորությունները չվճարելու արդյունքում ճանաչվել է սնանկ և պետությանը պատճառել է խոշոր չափի 874.040 ՀՀ դրամի վնաս:

Ն. Հակոբյանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 193 հոդվածով (կանխամտածված սնանկություն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել