Գազալցակայանում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցի թիվ 1 հասցեում՝ «Գազ Օսֆերա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:03-ին: Տուժածներ չկան:

Ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ 2106» մակնիշի (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ա.) առանց պ/հ ավտոմեքենան՝ ամբողջությամբ, ավտոմեքենաների գազաբալոնների ավտոմատ լիցքավորման մեկ սարք և «ՎԱԶ 2106» մակնիշի 64 UO 017 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ Վ. Ֆ.) դիմային հատվածը՝ մասամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել