Հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական. Սուրենյան

Հունվարի 1–ի գիշերը թռիչքաձև կբարձրանան գիշերային ջերմաստիճանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Գագիկ Սուրենյանը:

«Այսինքն, եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2, -4 աստիճան, ապա արդեն հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4-ից +6 աստիճան, ցերեկային ժամերին կրկին +12 +14 աստիճան»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել