Նորություններ

Իրավական հումոր. ի՞նչու հրեշտակները պարտվեցին

Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

«Դժոխքի ու դրախտի միջև սահմանը խախտվում է։ Սատանաները գալիս են հրեշտակների մոտ ու ասում․
– Սահմանը դուք պիտի վերականգնեք ու ինքներդ էլ բոլոր ծախսերը հոգաք։
– Բայց ինչո՞ւ մենակ մենք,- հարցնում են հրեշտակները։
– Մեր փաստաբաններն են էդպես ասում,- պատասխանում են սատանաները։
– Դե ուրեմն մենք էլ պիտի մեր փաստաբանների հետ խորհրդակցենք։ Դրանից հետո կասենք մեր պատասխանը,- ասում են հրեշտակները։
Հաջորդ օրը նրանք գալիս են սատանաների մոտ ու ասում, որ իրենք կվերականգնեն սահմանը ու կհոգան բոլոր ծախսերը, ինչպես որ սատանաներն են պնդում։ Էս սատանաները զարմացած հարցնում են․
– Իյաա, բա ինչի՞ էդպես միանգամից համաձայնեցիք։
– Պարզվեց՝ դրախտում ոչ մի փաստաբան չկա,- պատասխանում են հրեշտակները»:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել