Զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրվում է միայն զինգրքույկի առկայության դեպքում

««Զվարթնոց» օդանավակայանում 18-27 տարեկան տղամարդ ուղևորներին արգելում են ՀՀ տարածքից դուրս գալ, քանի որ իրենց մոտ բացակայում է զինվորական գրքույկը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Մերի Խաչատրյանը:

«Արմենիա» ավիաընկերությունն այս թեմայի շուրջ այսօր՝ դեկտեմբերի 28-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության կառավարության N 1386 որոշման համաձայն զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրվում է միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում»:

Կառավարության որոշման 13-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով լիզորել է զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների հանրապետությունից մեկնման ստուգումներն անցկացնելու համար։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել