ՌԴ քննչական կոմիտեն քննում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը

ՌԴ քննչական կոմիտեն հետաքննում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի բոլոր տարբերակները: Այս մասին հայտնում է ria.ru լրատվական կայքը:

Այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն:

Կրեմլում հայտարարել են, որ տեղի ունեցածը չի վկայում այն մասին, թե հատուկ ծառայությունները վատ են աշխատում, և որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին,  երեկոյան ժամը 19:00-ին Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկի պահախցում գործի է դրվել պայթուցիկ սարք:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել