Գիտությունների ազգային ակադեմիայից 961.53 քառ. մետր մակերեսով տարածք կօտավի

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքի Ազատության պողոտա N26/9 հասցեում գտնվող  «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, 961.53 քառ. մետր մակերեսով շենք  շինությունները /ազոտի թթվածնի արտադրամաս, ավտոտնակ, օժանդակ շինություն, ծածկեր, պարիսպներ/ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.671671 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը` երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:

Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 50 000 000  ՀՀ դրամ, ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.671671 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 46 748 302 ՀՀ դրամ:

Գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 121 384 ՀՀ դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին իրականացնել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

Գնորդը վճարումները պարտավոր է իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` վճարել <<Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել