Մայրը և դուստրը մեղադրվում են սուտ մատնության համար

Վիկտորյա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով անչափահաս՝ 2016թ. նոյեմբերի 15-ին ամուսնացրել է Սամվել Մ.-ի հետ և նրանք համատեղ բնակվել են Գեղարքունիքի մարիզ Զոլաքար գյուղում:

2016թ. նոյեմբերի 22-ին ժամը 22-ի սահմաններում Վիկտորյա Աճեմյանի մայր, Երանուհի Գ.-ն զանգահարել է Սամվել Մ.-ն, սակայն հեռախոսն անջատված լինելու պատճառով չկարողանալով խոսել նրա հետ, տաքսիով գնացել է Սամվել Մ.-ի տուն առանց որևէ պատճառի հավաքել դստեր իրերը և նրա հետ միասին վերադարձել Բյուրեղավան քաղաքում գտնվող իրենց տուն:

Այնուհետև Երանուհի Գ.-ի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու՝ ծեծի ենթարկելու և տանից դուրս հանելու սպառնալիքով ներգրավվել և դրդել է սուտ մատնություն տալու՝  ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Վիկտորյա Ա.-ն ծնողի դրդմամբ, ում վրա դրված է եղել իր դաստիարակության պարտականությունները նրա պահանջը չմերժելու անձնական այլ շահարգռգռվածությունից ելենելով և ունենալով իրականությունը հայտնելու ռեալ հնարավորություն, այդուհանդերձ 2016թ, դեմտեմբերի 8-ին ՀՀ քննչկան կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, նախզգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, Սամվել Մ.-ին հանիրավի մեղադրել է մարդու առևանգման և անչափահասի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ:

Նրա խոսքով՝ 2016թ. նոյեմբերի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Սամվել Մ.-ն Բյուրեղավան քաղաքի ավագ դպրոցի մոտ հանդիպելով իրեն ձեռքից քաշելով ձեռքվ բերանը փակելով և իր նկատմամբ բռնություն գործադրելով իր կամքին հակառակ իրեն նստեցրել է անծանոթ ավտոմեքենա և վարել Զոլաքար գյուղ:

Հաջորդ օրը նոյեմբերի 23-ին ժամը 20-ի սահմաններում, Սամվել Մելքոնյանն իր կամքին հակառակ ձեռքերից քաշելով պառկեցրել է իրեն իրենց տան ննջասենյակի մահճակալին և բռնի կերպով իր կամքին հակառակ բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի արդյունքում զրկվել է կուսությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել