Նորություններ

20 միլիոն դրամ՝ Աշտարակի ամանորյա զարդարանքի ու հրավառության համար

Այս տարի դեկտեմբերին Աշտարակի համայնքապետարանը 3 խոշոր պայմանագրեր է կնքել՝ Ամանորի տոների կազմակերպման համար:

Դեկտեմբերի 13-ին շուրջ 18 միլիոն 96 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել անհատ ձեռնարկատեր Եղիսաբեթ Ալմազյանի հետ: Պայմանագրի առարկան տոնածառի լույսեր են՝ Գույնը կարմիր, լուսային գաման դեղին լույս, ջրադիմացկուն, 220V, երկարությունը 30մ, լուսատուների հեռավորությունը 6-10մմ, լուսատուների քանակը 300 հատ՝ 35 միավոր, և ևս 2000 տոնածառրի լույսեր՝ գույնը դեղին, լուսային գաման կարմիր լույս, ջրադիմացկուն, 220V, տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանք երկարությունը 20մ,լուսատուների հեռավորությունը 6-10մմ, լուսատուների քանակը 200 հատ:

Գնվել է նաև հոսանքի լարվածության կարգավորիչ, որն ըստ տեխնիկական բնութագրի 12 վատ, 350 վոլտ, ցանցային, 29 ամպեր, ՕԳԳ 83: Միայն 600 զարդարանքի զանազան պարագաների գինը կազմել մոտ 1,5 միլիոն դրամ: Դրանք ունեն հետևյալ տեսքը՝

Դեկտեմբերի 18-ին հաջորդ խոշոր պայմանագիրը կնքվել է համայնաքապետարանի և ԱՁ Համլետ Գերյանի միջև: Այս պայմանագրով Աշտարակի համայնքապետարանը 490.000 դրամ է վճարել՝ կազմակերպելու ամանորյա ցերեկույթները 5 նախակրթարաններում:

Մեկ օր անց՝ դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքվել անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Պարոնյանի հետ:

1 միլիոն 480 հազար դրամ արժողությամբ պայամանագրով կատարողը պարտավորվել է Աշտարակ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման գլխավոր արարողությունը կազմակերպել դեկտեմբերի 25-ին: Այն բաղկացած է 2 ժամ տևողությամբ համերգային ծրագրով, որը կվարիի հանդիսավարը, ծրագրի ընթացքում առնվազն 6 հեքիաթի հերոսների առկայությունը, իսկ համերգային ծրագրի ավարտին շուրջ 3 րոպեանուց հրավառություն:

Այս երեք պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 20 միլիոն 66.500 դրամ: 

գլխավոր լուսանկարը՝ Աշտարակի համայքնապետարանի կայքէջից

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել