Լարսը փակ է. շուրջ 130 բեռնատար և մարդատար է կուտակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 100 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել