37 համարի ավտոբուսը բախվել է ծառին

Այսօր Երևանի Կոմիտասի պողոտայում ժամը 15.00-ի սահմաններում 37 համարի ավտոբուսը բախվել է ծառին, ապա գովազդային վահանակին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 250 մետր մայթով իջել ներքև ու բախվեծ խհաստաբուն ծառին:

Ավտոբուսում ուղևորներ են եղել, սակայն նախնական տեղեկություններով վիրավորներ կամ զոհեր չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել