Նորություններ

ԱԺ-ի մասնագիտությամբ իրավաբան պատգամավորները

Ազգային ժողովի 105 պատգամավորներից 19-ը կին են, 86-ը՝ տղամարդ: Իրավաբան.net–ն ուսումնասիրել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում պատգամավորների ներկայցրած կենսագրությունները, որոնց համաձայն ձեզ ենք ներկայացնում, թե ԱԺ պատգամավորներից քանի՞սն ունեն իրավաբանական կրթություն:

Արփինե Հովհաննիսյանը 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2015 թվականից մինչև 2017 թվականի մայիսը եղել է արդարադատության նախարար: Այժմ ԱԺ փոխնախագահ է:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը նույնպես  ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2008թ.՝ նույն  ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս է:

ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մասնագիտությամբ իրավաբան է:

«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը 2006թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ընդգրկված է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը 1995 թվականին «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1998թ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժինը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոկտորանտ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2008թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

1999թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն է ավարտել նաև Գևորգ Կոստանյանը: 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: 2006թ. ուսումնառություն է անցել Նոթինհեմի համալսարանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտ է։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:  2013 թվականից միչև 2016 թվականի օգոստոսի 4-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արկադի Համբարձումյանը 1994թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

ՀՀԿ-ական Անդրանիկ Հարությունյանը  նույնպես ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2000 թվականին:

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետն է ավարտել նաև  Ռուստամ Մախմուդյանը: Միաժամանակ 2002թ.՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավաբանի մասնագիտական հմտությունների դասընթացը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանը 2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006թ.` Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2010թ.` Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը: Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս է:

ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը 1981թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: Տնտեսագետ: Իրավաբան:

Միհրան Պողոսյանը 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ։ 2006 թվականին սովորել է Մոսկվայի միջազգային անկախ էկոլոգա-քաղաքագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Տնտեսագիտության թեկնածու է, արդարադատության գեներալ-մայոր: 2008 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող:

ՀՀԿ անդամ Նաիրի Սահակյանը 1987-1989թթ. սովորել է Կազանի հրթիռային բարձրագույն զինվորական ուսումնարանում: 2009թ. ավարտել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան է:

Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը 1978թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը՝ կուլտ-լուս աշխատողի որակավորմամբ: 1995թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան: Իրավաբան է, ոստիկանության գեներալ-լեյտենանտ: 2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի hրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ: Պաշտոնից ազատվել է նույն թվականի հունիսի 5-ին:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը 2008թ. ավարտել է Երևանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան է:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել