«Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են նախարար Վահան Մարտիրոսյանի

«Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ:

Ինչպես ասաց նախաձեռնության համակարգողներից Գևորգ Աճեմյանը, ամբողջ փաթեթը պետք է չեղարկել կամ հետ կանչել: Նա նշեց, որ հարցը պետք է քննարկել նորից, ձևավորել աշխատանքային խումբ, ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, փորձագետներին և լսել բոլոր կողմերի կարծիքը:

«Ոստիկանությունից տվյալներ կան, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև 11 տոկոսում են իրենց մասնակցությունն ունեցել աջ ղեկով մեքենաները: Ասում եք, որ սա արվում է իբրև թե անվտանգության ապահովման համար: Մենք ցանկանում ենք, որ դա հիմնավորվի»,- ասաց նա:

«Լոգոս» ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանն էլ նշեց, որ սա այն ամենակարևոր հարցը չէ, որ կա ոլորտում: Ըստ նրա՝ հսկայական խնդիրներ կան, օրինակ` հաղորդակցության ապահովումը, երթևեկության նշանները, գծանշանները, մարզեր տանող ճանապարհները:

«ՃՏՊ-ների ավելի շատ հանգեցնում են մարզերի ճանապարհների վատ վիճակը և կոմունիկացիաների պակասը: Սակայն աջ ղեկով մեքենաները արգելելը ոչ մի հարց չի լուծում: Օրենքի նախագծի տակ դրված վիճակագրությունը որևէ կերպ չի արդարացնում և արտացոլում խնդրի արդիականությունը: Նոր տարվա նախաշեմին ձեր կողմից «նվեր» արվեց, որ եկեք ամանորից հետո դարդը լացեք, թե ինչ կլինի, էլ չեք կարող ծախել, բայց որոշ ժամանակ կթողեք քշենք»,-նշեց նա:

Մարտիրոսյանն ասաց, որ դա անձնական գնահատական է, որ խնդիրը արդիական չէ.«Ձախ ղեկի վարորդը կարող է ասել՝ արդիական է, աջը կարող է ասել՝ ոչ: Ամեն մեկն իր կարծիքն ունի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել