Թանձր մառախուղի պատճառով բոլոր չվերթները հետաձգվել էին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեկտեմբերի 21-ի գիշերը  հետաձգել էր բոլոր ուղղություններով չվերթները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Չվերթների հետաձգման պատճառը թանձր մառախուղն է եղել: Օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ 14:30-ից չվերթները վերսկսվել է:

Հիշեցնենք, որ ներկա պահին տարբեր ուղղություններով դեպի Հայաստան ժամանող և մեկնող շուրջ 2 տասնյակ չվերթներ են ուշանում, իսկ երկուսը՝ Վիեննայից և Վարշավայից՝ չեղարկվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել