ԱԱԾ աշխատակիցները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերի համաձայն Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանը, 

ԱԱԾ կադրերի վարչության պետ, գնդապետ Սամվել Մեխակի Մովսեսյանը, 

ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռաֆայել Ռոլանդի Առաքելյանը, 

ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Քաջիկի Մնացականյանը, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել