Այս դասընթացի արդյունքում մեր կազմակերպությունն ավելի ազդեցիկ կլինի կառավարման մարմինների որոշումների ընդունման հարցում

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները հանդիպեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ։

Նշենք, որ այս շաբաթ մեկնարկել է հավաստագրային նոր ծրագրի երրորդ փուլի դասընթացները, որին մասնակցում է 14 ՔՀԿ ներկայացուցիչ՝ հայաստանյան հինգ մարզից: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ստեղծվել է կրթական հավաստագրային նոր կուրսը և 120 ՔՀԿ ներկայացուցիչ անվճար ստանալու է իր կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված կրթություն:

Այսօրվա հանդիպմանը դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց տպավորությունները, նկատված խնդիրները կրթական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Դասընթացի բովանդակային կողմը հիմնականում գոհացնում է մասնակիցներին, իսկ խնդիրները տեխնիկական են և լուծելի։

Դասընթացի մասնակիցներից մեկը նշեց, որ այս կրթական ծրագիրն ավարտելուց հետո կունենա արդյունավետ աշխատելու, կառավարման մարմինների որոշումների ընդունման հարցում ազդեցիկ լինելու կարողություն։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել