Դատարանը կհրապարակի ՊՆ-ի դեմ ՀՔԱՎ-ի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը: Այս մասին հյատնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք: 2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել