17-ամյա Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, սակայն փամփուշտի կոտորակները դիպել են 16-ամյա տղայի ծոծրակին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Ս. Բ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետեւանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 17-ամյա Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, եւ փամփուշտի կոտորակները դիպել են նույն ուղղությամբ գտնվող Ս. Բ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել