Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք

Դեկտեմբերի 20-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի թիվ 4-րդ տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:57-ին:

Այրվել է Լ. Խ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը 12 քմ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել