Վաղը Սահմանադրական դատարանը կքննի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԱՎ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ 2017 թ. ապրիլի 14-ին կայացված վճռով ՀՀ Վարչական դատարանն ընդունեց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը: Այնուամենայնիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Կազմակերպության դիտորդի՝ ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունների և կայացված որոշման իրավաչափությունը վիճարկող հայցը դատարանը մերժեց, և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորները զրկվեցին այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել