Նորություններ

Ամանորի բարեգործական տոնավաճառ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպմամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Նկարիչների միության սրահում բացվել է Ամանորի բարեգործական տոնավաճառը:

Բարեգործական տոնավաճառին այս տարի մասնակցում են նաև Եվրամիության ֆինանսավորմամբ գործող 5 ծրագրեր՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը գործարկվում է  Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ, Կարիտաս Ավստրիայի հայկական գործընկեր «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի ծրագիրը՝ Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրը և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի «Հայաստանում կենսապայմանների բարելավում»:

Տոնավաճառին ներկայացված են ձեռքի աշխատանքներ, ամանորյա նվերներ, խաղալիքներ, զարդեր, կոսմետիկա, կավից, կերամիկայից, փայտից աշխատանքներ, տեղական բուսական թեյեր և այլն: Տոնավաճառը կշարունակվի մինչև 19:00-ն:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակաը հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունների զարգացումն է՝ նրանց ազդեցիկ դարձնելը հանրային քաղաքականությունների մշակման գործում: Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել