Նորություններ

Ի՞նչ պատիժ է սահմանված վթարային իրադրություն ստեղծելու համար

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը պատժվում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով, որի 124.6 հոդվածը սահմանում է՝

1.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն, պատժվում է  20.000 դրամ տուգանքով:

2.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, ապա պատժվում է 30.000 դրամ տուգանքով:

3.Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, ապա պատժվում է  30.000 դրամ տուգանքով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացրած գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա:

Վարչական վարույթ իրականացվում է նաև պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի վերաբերյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրով ապահովագրող կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի` պատահարի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացրած գրավոր պահանջով, եթե նախքան ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելը պատահարի վայր ոստիկանությունը պատահարի մասնակից տրանսպորտային միջոցները հանել է պատահարի վայրից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել