Նորություններ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ կասկածվող 53-ամյա տղամարդը բերման ենթարկվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11.20-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի տներից մեկից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 1964 թ. ծնված Հենրիխ Ա.-ին, որը դեկտեմբերի 14-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Խափանման միջոցը` կալանք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել