Նորություններ

Վիճաբանության ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն. ոստիկանություն

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին:
Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու կասկածանքով կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել