Նորություններ

Քրեական հետախույզները շրջայցի ժամանակ գրպանահատության դեպք են բացահայտել

Ինչպես նշվում է ոստիկանությունը՝ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի գրպանահատության դեմ պայքարում մասնագիտակցած ծառայողները շրջայցեր են կատարում քաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցներում, կանգառներում, նաև երթուղայիններում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Քրեական հետախույզների արտաքին ծառայությունը քողարկված է և ունի մեկ նպատակ՝ տեղում բացահայտել դեպքն ու բռնել գրպանահատին:

Ոստիկանության աշխատակիցը նշում է, որ հերթական շրջայցի ժամանակ Աբովյան փողոցում մի տղամարդու են նկատել. ով իրենց տեսնելով դեն է նետել ձեռքի դրամապանակը. «Բնականաբար դա մեզ կասկածելի թվաց: Անմիջապես նրան բռնեցինք և գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության կենտրոնական բաժին»,-նշում է ոստիկանության աշխատակիցը:

Այնտեղ էլ պարզվել է, որ գրպանայատության կասկածանքով բազմիցս բերման ենթարկված, 1974 թ-ի ծնված Վաչագան Ղ.-ն է: Այնուհետև պարզվել է, որ տղամարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թիվ 20 երթուղու ավտոբուսում մի կնոջի պայուսակից գաղնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Տուժած կնոջ կողմից հաղորդում է ստացվել, իսկ Վաչագան.Ղ-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել