Նորություններ

Ջուր չի լինի՝ 24 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 20-ը  ժամը 10.00 Երևանում կդադարեցվի Հերացի, Այգեստան 9-ից-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Լոմոնոսով, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Ծխախոտագործների, Սարի-թաղի 1-ից-3 փողոցների և 1-ից-10 շարքերի, Մյասնիկյան պող. 1-ից-4, Նար-Դոսի փող. 1-ից-30, Տիգրան Մեծի պող. 15-ից-80,  Խորենացի փող. 26-ից-231, Գլինկայի փող. 1-ից-25, Քրիստափորի փող. 1-ից-12, Զավարյան փող. 1-ից-35, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3  համարների, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքների, Խորենացի փողոցի 1, 2, 3, 4 նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-ին նրբանցքի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի և թիվ 1  Հիվանդանոցային համալիրի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել