Նորություններ

Քաղաքացու գրառման արդյունքում անձնագրային ծառայության աշխատողը «խիստ նկատողություն» է ստացել

Ֆեյսբուքյան էջում քաղաքացու կողմից կատարված գրառման համաձայն վերջինս Մաշտոցի անձնագրային ծառայությունում ականատես էր եղել աշխատակցի կողմից քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Նույն աշխատակցի ոչ հարգալից պահվածքի վերեբերյալ վերը նշված գրառման տակ իրենց մեկնաբանություններով հաստատել էին նաև այլ քաղաքացիներ:
ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն, որն անցկացվում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Թեև ծառայողական քննության ընթացքում աշխատակիցը դիմում էր գրել ծառայությունից ազատվելու համար, այնուամենայնիվ մինչ ազատվելը վերջինիս նկատմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է «խիստ նկատողություն»»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել