Նորություններ

«Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու». Անահիտ Բախշյանը ահազանգում է

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ: Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու: Պատկերացնո՞ւմ եք, ինչ ցածրագույն մակարդակի գողություն են պատրաստվում անել: Պայմանագրերն առանց գնի կնքել տան ու հետո գինը բարձրացեն: Այսպես են վարվում բոլոր խարդախները: Ուրեմն, գործ ունենք հերթական խարդախ ծառայության հե՞տ: Խայտառակություն է, օրը ցերեկով՝ համատարած գողություն:
Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը: Ոչ մեկը թող չստորագրի, տեսնեմ ինչ են անելու»,-նշված է գրառման մեջ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հարցի վերաբերյալ մեզ իրենց պարզաբնումը ներկայացրին.

«Այս տարվա հուլիսի 1-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սկսել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման գործընթացը։ Նպատակն է՝ վերջին տարիների ընթացքում ԷՄՕԿ-ում (էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններ) տեղ գտած բոլոր փոփոխություններն արտացոլել պայմանագրում։
Ինչ վերաբերում է սակագների մասին տեղեկատվության բացակայությանը, պայմանագրի 11-րդ կետով նշվում է, որ
«Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների եւ սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից
»:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել