Նորություններ

Տոներին ավելի քիչ կհանգստանանք. 2019-ից սկսած հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը աշխատանքային կլինեն

Կառավարությունը այսօրվա  նիստում հաստատեց նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ հունիսի 1-ից, այսինքն 2019 թվականից սկսած, հունվարի 3-ը, 4-ը եւ 5 կլինեն աշխատանքային օրեր:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։

Հիշեցնենք, որ որ դեռ նախորդ տարի էր վարչապետը հայտարարել, որ նոր տարվա ոչ աշխատանքային օրերը շատ են, պետք է կրճատել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել