Նորություններ

2018 թվականին 3 խոշոր միջոցառում է կայանալու. վարչապետը հանձնարարականներ տվեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարականներ տվեց  տարածքային կառավարման ու զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի ու Գյումրու քաղաքապետներին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել` Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրիի ու Վանաձորի, այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհների ճարտարապետական լուծումների կանոնակարգման ու միջավայրի բարեկարգման ուղղությամբ:

Հանձնարարաակնները պայմանավորված էին հաջորդ տարի կայանալիք 3 խոշոր իրադարձությամբ՝ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումների, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի:

«Առանձնակի պետք է կարևորել «Զվարթնոցից» Երևան տանող և «Շիրակ» օդանավականից Գյումրի տանող ճանապարհների հատվածները», -նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել