Տարկետման իրավունքի վերացումը և զորակոչի վերաբերյալ նոր միտումները աշխարհում

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 4.3 (բ) հոդվածը, որը վերաբերում է «ստրկության և հարկադիր աշխատանքի արգելմանը», սահմանում է, որ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում «զինվորական բնույթի ցանկացած ծառայությունը»։ Այսպիսով, Հայաստանը, տարկետման իրավունքը վերացնելու նոր օրենքն ընդունելիս, որպես Կոնվենցիայի անդամ երկիր, չի խախտել պարտադիր զինվորական ծառայության մասին միջազգային իրավունքի պահանջների շրջանակը:

Թեև իրավական հակասություններ չկան, սակայն պետք է նշել, որ ռազմական ծառայության ներկայիս միտումներն այլ են։ Սկսած 1994 թից Բելգիան, իսկ 2011թին Գերմանիան զորակոչը փոխարինեցին պրոֆեսիոնալ զինված ուժեր ունենալով։ Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Հունգարիան, Իտալիան, Չեխիան, Բոսնիան, Մակեդոնիան, Ռումինիան, Խորվաթիան, Բուլղարիան, Լեհաստանը և Ալբանիան նույնպես նմանատիպ պրակտիկա են ձևավորել։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ Հայաստանը չենք կարող համեմատել վերոնշյալ պետությունների հետ՝ հաշվի առնելով մի շարք աշխարհաքաղաքական և այլ հանգամանքներ։

Սա կարող է ընդամենը միայն Արևմտյան Եվրոպայի միտում համարվել, սակայն ուշադրության է արժանի Լիբանանի օրինակը, որը 2007 թ-ին վերացրեց տղամարդկանց համար պարտադիր զինվորական ծառայությունը: Այս պետությունը մշտապես ռիսկի տակ է, քանի որ ներկայումս նրա հարևանները պատերազմական իրավիճակում են։ Բացի դրանից, ինչպես Սիրիան, այնպես էլ Իսրայելը շարունակում են զորակոչ իրականացնել։ Իսրայելում զորակոչում են նույնիսկ կանանց։ Սակայն այսպիսի վտանգը Լիբանանի համար խոչընդոտ չհանդիսացավ պարտադիր զինվորական ծառայությունը պրոֆեսիոնալ զինված ուժերով փոխարինելու համար: Արդեն տասը տարի է, որ այս երկիրի բանակը բնակչության մեկ շնչին ընկնող ստացվող օտարերկրյա ռազմական օգնություն ստանալու կտրվածքով համարվում է աշխարհում երկրորդ խոշորագույն բանակը, Իսրայելից հետո:

Մինչեւ 2007 թ. Լիբանանում բոլոր տղամարդիկ 18 տարեկանից սկսած պետք է մեկ տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցնեին։ Զինվորական պարապմունքներն անցկացվում էին միայն երիտասարդների ազատ ժամանակ կամ երբ դպրոցական պարապմունքներ չկային, ներառյալ ամառային արձակուրդներն ու տոները: Պարապմունքներ էին անցկացվում նաև ավագ դպրոցում։ 2005 թ-ի մայիսի 4-ին զինվորական ծառայության նոր համակարգ հաստատվեց` վեցամսյա ժամկետով, որը իրականացվում էր երկու տարվա ընթացքում: 2007 թ-ի փետրվարի 10-ից Լիբանանում պարտադիր զինվորական ծառայություն այլևս չկա:

Զինվորական ծառայության հետ կապված մեկ այլ հետաքրքիր փաստ․ առավել ժողովրդավարական երկրներից շատերը առաջարկում են այլընտրանքային ծառայություններ՝ սոցիալական ծառայության կամ «Զիվիլիդենստի» տարբերակը, ինչպես Ավստրիայում և Շվեյցարիայում է:

Դիմումի հետ կապված ևս մեկ հետաքրքիր փաստ այն է, որ ժողովրդավարական երկրներից շատերը առաջարկում են այլընտրանքային ծառայություններ, սոցիալական ծառայություններ կամ «Զիվիլդենստ», ինչպես Ավստրիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև Ռուսաստանում, Հունաստանում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Դանիայում և Կիպրոսում: բացի այդ առաջարկվում է նաև համոզմունքի հիմքերով զենք կրելուց հրաժարվելու իրավունքը։  

Այսպիսով, Հայաստանը միանում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի այն յոթ երկրներին, որտեղ դեռ պահպանում են պարտադիր զինվորական ծառայության պահանջը. Սիրիան, Հորդանանը, Իսրայելը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան:

Խոսե Նիկոլաս Դոմիգես
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել