Նորություններ

Մյուս տարի ավելի քիչ կհանգստանանք․ կառավարությունը նոր որոշում կկայացնի

Կառավարությունը առաջիկա նիստի ընթացքում կքննարկի Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից ընդամնեը մի քանի օր անցկացնելու որոշուման նախագիծը։

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։

Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը՝ նախածննդյան օրերը։

Այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

Նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն  և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։

Որոշումն ընդունելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի 1-ից:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել