ՄԻԵԴ-ը հրապարակեց, թե Ադրբեջանն ու Հայաստանը որքան կվճարեն տեղահանված ընտանիքներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն այսօր հրապարակել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» երկու գործով փոխահատուցումների մասով որոշումները։

Նշենք, որ շուրջ երկու տարի առաջ սեփականության իրավունքի ոտնահարումներին վերաբերող այս երկու գործերով ՄԻԵԴ Մեծ պալատն արդեն իսկ հրապարակել էր վճիռները շուրջ երկու տարի առաջ՝ սակայն փոխհատուցման չափեր չէին նշվել։

Առաջին գործով գանգատաբերը եղել է Լեռնային Ղարաբաղի Բերձորի շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքը, երկրորդ գործով Սարգսյանների ընտանիքը` ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գյուլիստան գյուղից: Այս երկու ընտանիքներն էլ իրենց տներից դուրս են եկել 1992-1994 թվականներին` պատերազմի հետևանքով: Իսկ պատերազմի ավարտից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալու և տնօրինելու իրենց սեփականությունը: Երկու ընտանիքներն էլ պահանջել էին վերականգնել իրենց խախտված  սեփականության իրավունքը:

ՄԻԵԴ-ը երկու ընտանիքների ներկայացրած պահանջներն էլ բավարարել էր երկու տարի առաջ ընդունված վիճռներով,  և համապատասխանաբար Ադրբեջանին ու Հայաստանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել` խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ: Դատարանը սահմանել էր նաև, որ այս վճռի կատարումը կհետաձգվի  վճռի հրապարակումից 12 ամսով: Չէր սահմանել փոխհատուցման չափեր` նշելով, որ  դրանց չափի վերաբերյալ կողմերը համաձայնության պիտի գան բանակցելու միջոցով:

Իսկ ահա այսօր հրապարկված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով նշվում է, որ Հայաստանը պրատավորվում է եռամյսա ժամկետում Չիրագովներին փոխհատուցել յուրաքանչյուրին 5000-ական եվրո՝ նյութական և ոչ նյութական վնասի համար (7 գանգատաբերի դեպքում սա կազմում է 30 000 եվրո) և 28 642 ֆունտ սթեռլինգ (շուրջ 32 500 եվրո)՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում։ Այսինքն, Հայաստանի կառավարությունը 62 500 եվրո պետք է վճարի Չիրագովներին։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանը պարտավորվում է եռամսյա ժամկետում Սարգսյաններին վճարել 5000 եվրո՝ որպես ոչ նյութական և նյութական վնասի փոխհատուցում և 30 000 եվրո՝ որպես կատրված ծախսերի փոխհատուցում։ Ընդհանուր՝ Սարգսյանններին կվճարվի 35000 եվրոյի փոխհատուցում։

Որոշման մեջ նշվում է նաև, որ սույն որոշումը ուղենշային է լինելու` խնդրին առնչվող այլ գանգատների վերաբերյալ որոշումներ ընդունելու դեպքում: Նշենք նաև, որ այս գործով հատուկ կարծիք են ներկայացրել ՄԻԵԴ 5 դատավոր, որից մեկը Հայաստանը ներկայացնող Ալվինա Գյուլումյանն է եղել:

Այս վճիռը, ինչպեսև ՄԻԵԴ Մեծ պալատի մյուս բոլոր վճիռները բեկանման ենթակա չեն:

Այս գործերի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել